ArmeniaBrand logo

ARMENIABRAND

High Quality Armenian Brands

ԼԱՎԱԳՈՒՅՆ ARMENIABRAND 4 -ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Շանհայ 2026

Շանհայի «Լավագույն «ArmeniaBrand» մրցույթի 3-րդ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի «2026 Armenia Promotion Week» Շանհայ միջոցառման ընթացքում, որը նվիրված է Չինաստանում հայկական մշակույթի, զբոսաշրջության և ազգային արտադրանքի մասին իրազեկվածության և ճանաչելիության բարձրացմանը:

Ապրանքների տեսականի

Գինի և Կոնյակ
Մեղր
Թեյ և սուրճ
Պահածոներ
Նորաձևություն և այլն
Armenia promotion week
Armeniabrand Shanghai
ArmeniaBrand Competition in Shanghai
2026, Նոյեմբերի 6, ժամը 18։00

Լավագույն «ArmeniaBrand»

Մրցույթին կարող են մասնակցել հայկական արտադրանքներ՝ ոգելից խմիչքներ, մեղր, թեյ, հանքային ջուր, չիր, հրուշակեղեն, և այլ ապրանքներ: Հաղթող ընտրված ապրանքանիշերը կպարգևատրվեն «Platinum», «Gold» և «Silver» մրցանակներով՝ տարբեր  անվանակարգերում, որոնք հետագայում  կնշվեն այդ ապրանքների վրա հատուկ մակնշմամբ: Այն կնպաստի Չինաստանում հայկական ապրանքների հանրաճանաչմանը, իրազեկության և վստահության բարձրացմանը չինացի սպառողի շրջանում:
 
Միջոցառումը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին գտնել գործընկերներ և հետագայում մուտք գործել չինական շուկա: Ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային մակարդակում և բարձրացնել իրենց ապրանքանիշի  դրական հեղինակությունը: Ապրանքի ճանաչումը որպես «Լավագույն ArmeniaBrand» կբարձրացնի արտադրանքի վարկանիշը ոչ միայն Չինաստանում և Հայաստանում, այլև համաշխարհային շուկայում:
 

Հայկական արտադրանքի մշտական տաղավարները

Շանհայում Հայաստանի առաջխաղացման շաբաթին մասնակցած ընկերությունների արտադրանքը և ծառայությունները 3 ամսով կցուցադրվեն  «Հայաստան կենտրոն» տաղավարում

Armenian center in shanghai pudong

Armenia Center

“Armenia Center” -ը գտնվում է Շանհայի ազատ առևտրի գոտում, որտեղ ներկայացված են հայկական արտադրության ապրանքատեսականին, տուրիզմը և մշակույթը։

Armenia Import Pavilion

Armenia Import Pavilion

“Armenia Import Pavilion” – ը գտնվում է Շանհայի Հոնչիաո հաբ կենտրոնում, որտեղ ներկայացված են հայկական արտադրության գինիներ, կոնյակ և այլ ալկոհոլային խմիչքներ։

ArmeniaBrand Shop

Լավագույն հայկական բրենդների հավաքածուն այստեղ

ArmeniaBrand 2024

Lավագույն «ArmeniaBrand» Շանհայ 2024 -ին մասնակցած 11 hայկական ընկերություններից 3 ընկերություն արժանացավ «The Best ArmeniaBrand» մրցանակի։

ArmeniaBrand Competition 2024
Armenia Promotion week 2024
Shanghai Armenia Brand 2023 Mountea
Shanghai Armenia Brand 2023

ArmeniaBrand 2023

Լավագույն «ArmeniaBrand» Շանհայ 2023 -ին մասնակցած 22 Հայկական ընկերություններից 6 ընկերություն արժանացավ «Platinum», «Gold» և «Silver» մրցանակների։

Shanghai Armenia Brand 2023 Mountea
Shanghai Armenia Brand 2023

Partners

News

Շանհայի ազատ առևտրի գոտու «Հայաստան կենտրոնը» հյուրընկալեց «Armenian Art and Wine Festival» -ը

Շանհայի հոնչիաո հաբ-ի «Armenian Import Pavilion»-ում տեղի ունեցավ հայկական գինու երեկո

Շանհայի «Հայաստան կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառում

ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 2026

ԼԱՎԱԳՈՒՅՆ ARMENIABRAND 3 -ՐԴ ՄՐՑՈՒՅԹ