Հայաստանի առաջխաղացման շաբաթ 2024

Նոյեմբերի 4-ին Շանհայի Ազատ Առևտրի գոտու Global Hub միջազգային առևտրի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի առաջխաղացման շաբաթ 2024-ը,որը նպատակ ունի աջակցել հայկական ընկերություններին չինական շուկա մուտք գործելուն, նպաստել զբոսաշրջային գրավչության տարածմանը,ներկայացնել հայկական մշակույթը և արվեստը, ինչպես նաև հանրահռչակել Հայաստանի Հանրապետությունը։

2024 photo

Միջոցառմանը ներկա էր ՉԺՀ ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, Ազատ Առևտրի գոտու, Global Hub կենտրոնի ղեկավարությունը, Հայաստանի երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը,Հայ չինական գործընկերության կենտրոնի ղեկավար կազմը, միջոցառման մասնակցության նպատակով Չինաստանում գտնվող հայկական ընկերությունների ներկայացուցիչները, Չինաստանի ագրոբիզնեսի հատուկ զարգացման գոտու ղեկավարությունը,չինական առևտրական և ոլորտային ընկերությունների ներկայացուցիչները և այլ հյուրեր։