Հայաստանի Առաջխաղացման Շաբաթ և Լավագույն «ArmeniaBrand» Մրցանակաբաշխություն
Շանհայ 2025
2025 Armenia Promotion Culture and Business Week
«Armenia Promotion Week» Շանհայ 2025-ը նվիրված է Չինաստանում հայկական մշակույթի, զբոսաշրջության և ազգային արտադրանքի մասին իրազեկվածության և ճանաչելիության բարձրացմանը,որը առաջին անգամ կայացել է 2023 թվականին:
Այս տարի ևս հայկական ընկերությունները Շանհայի Հոնչիաո կենտրոնում հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները, ներդրումային ծրագրերը: Կներկայացվեն նաև հայկական մշակույթը և զբոսաշրջությունը:

Միջոցառումը հնարավորություն կընձեռի հայ գործարարներին գտնել գործընկերներ և հետագայում մուտք գործել չինական շուկա:
Ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային մակարդակում և բարձրացնել իրենց ապրանքանիշի դրական հեղինակությունը:
Ապրանքի ճանաչումը որպես «Լավագույն ArmeniaBrand» կբարձրացնի արտադրանքի վարկանիշը ոչ միայն Չինաստանում և Հայաստանում, այլև համաշխարհային շուկայում:


Նոյեմբերի 6
The Best ArmeniaBrand Award 2025

2025թ. «Լավագույն ArmeniaBrand Շանհայ» 3-րդ մրցանակաբաշխությունը հայկական որակյալ արտադրանքների և ծառայությունների Չինաստանում գովազդման առաջնային միջոցառումն է: Մրցույթը հիմնված է խստապահանջ և անկախ ընտրակարգի գործընթացի վրա, որը նպաստում է, որ արտադրանքի բարձր որակական հատկանիշներով տեսակները ներգրավվեն մրցույթի մեջ։
Հայաստանի առաջատար արտադրողների արտադրանքը «Լավագույն ArmeniaBrand Շանհայ» մրցույթի աջակցությամբ ձեռք կբերեն որակի և կայուն արտադրության միջազգային ստանդարտ:
Մրցույթին կարող են մասնակցել հայկական արտադրանքներ՝ ոգելից խմիչքներ, մեղր, թեյ, հանքային ջուր, չիր, հրուշակեղեն, և այլ ապրանքներ:
«Լավագույն ArmeniaBrand Շանհայ» անվանակարգում հաղթելը իսկապես տպավորիչ նվաճում կարող է դառնալ ցանկացած ապրանքանիշի համար, որն ստանում է մեր փորձառու մասնագիտական ժյուրիի խմբի մանրակրկիտ գնահատականը: Ձեր արտադրանքը հայտնի կլինի ամբողջ աշխարհում: Այն կավելացնի ձեր վաճառքը տեղական, չինական և միջազգաին շուկաներում:




Գնահատում
Գնահատման ընթացակարգը ներառում է ինտենսիվ և ուշադիր հսկվող կույր համտեսներ, առանց փաթեթավորման և առանց որևէ տեսակի առանձնահատկության տեսանելի ցուցադրման: Յուրաքանչյուր ապրանքին տրվում է կոդ-համար, որպեսզի ապահովվի նրա հուսալի հետագիծը: Դրանք իրականացվում են ոլորտի փորձառու մասնագետների կողմից գնահատման համակարգի միջոցով։








The Selection
Մրցույթի նմուշները անցնում են երկու փուլից բաղկացած ընթացակարգ: Ընտրված փորձագետների ժյուրիի հանձնախումբը կվերանայի յուրաքանչյուր գրառումը՝ ելնելով սահմանված չափանիշներից:
Արդյունքում շնորհվում են պլատինե, ոսկե և արծաթե անվանակարգեր՝ որակի համար։

Platinum Award
95.5-ից 100-ի միջև ստացած միավորներ

Gold Award
80.5-ից 95-ի միջև ստացած միավորներ

Silver Award
68-ից 80-ի միջև ստացած միավորներ
Մասնակցության կարգը
Մանրածախ խանութներում առկա հայաստանյան ծագումով բոլոր ապրանքանիշերը հնարավորություն ունեն մասնակցելու «Լավագույն ArmeniaBrand Շանհայ» մրցանակաբաշխությանը:
Արտադրանքը, որը պետք է գնահատվի, պետք է համապատասխան վիճակում լինի համտեսման համար, և դրանց առանձնահատուկ տեղեկատվությունը պետք է ճիշտ եւ հստակ գրված լինի պիտակի վրա:
Մրցույթի կազմակերպչական հանձնաժողովը կարող է դիմել ֆիզիկական և քիմիական փորձաքննությունների՝ ճանաչված լաբորատորիաների հետ համագործակցությամբ, որպեսզի ստուգվի, թե արդյոք արտադրանքը տեխնիկապես համապատասխանում է նշված տեղեկատվությանը և հիմնավորված է:
Մասնակցության տարբերակները
Մասնակցություն Լավագույն «ArmeniaBrand» մրցույթին
Նոյեմբերի 6, 2025
200,000 ՀՀ դրամ
Մասնակցություն Շանհայում Հայաստանի առաջխաղացման շաբաթին
Նոյեմբերի 6, 2025
150,000 ՀՀ դրամ
Դառնալ հովանավոր
Armenia Promotion Week 2025-ը Շանհայում անցկացվող խոշոր միջոցառում է, որի նպատակն է չինական սպառողներին ներկայացնել հայկական ընկերությունների արտադրանքը տնտեսության տարբեր ոլորտներից։ Սա աննախադեպ հնարավորություն է Ձեր ապրանքանիշերը ճանաչելի դարձնել աշխարհի խոշորագույն շուկաներից մեկում:Միջոցառման ընթացքում ցուցադրվում են հայկական ապրանքները, կատարվում է հյուրասիրություն և համտես: Ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունենում առանձին ելույթով ներկայացնել իրենց արտադրանքը:
Հովանավոր դառնալը սահմանափակվում է ՝մեկ հովանավոր – մեկ կատեգորիա ձևաչափով : Արժեքի և պայմանների համար անհրաժեշտ է կապ հաստատել աշխատակազմի հետ:
